Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պուտինը բացահայտել է, թե ինչ էր փնտրում Արևմուտքը ԽՍՀՄ փլուզումից հետո

13 Հուլիսի, 2025

default.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ձգտել է աշխարհաքաղաքական առավելություններ ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ։

Նա այս մասին խոսել է «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմի նախկինում չհրապարակված հատվածում։ Պուտինի խոսքով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը Ռուսաստանի ռազմավարական շահերի նկատմամբ «թքած ունենալու վերաբերմունք» է ցուցաբերել։

«Ոչ միայն թքած ունենալու վերաբերմունք, այլև դա կապված էր աշխարհաքաղաքական առավելություններ ձեռք բերելու հստակ ցանկության հետ», — նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը հասկացել է. մինչև ինքը չհայտարարի իրեն որպես ինքնիշխան պետություն, որը կարող է պաշտպանել իր ապագան, իր հետ հաշվի չեն նստի։

«Պարզ դարձավ, որ եթե մենք մեզ չհայտարարենք ինքնիշխան ու ինքնուրույն տերություն, որը կարող է պաշտպանել իր ապագան, մեզ հետ հաշվի չեն նստի», — ընդգծել է Պուտինը։