Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Որովհետև ռուսի հետույքը պատշաճ չենք լպստել, մեզ պատժում են. գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրի առիթով**

13 Հուլիսի, 2025

default.jpg

Համակարգային կոռուպցիա ունեցող ցանկացած երկրում երրորդ կողմերը հնարավորություն են ստանում առաջ քաշել իրենց շահերը։ Այս մասին Facebook-ում գրել է գործարար և գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Նա նշել է. «Ցանկացած երկրի հետ հարաբերություններում անհրաժեշտ է սառնասրտորեն վերլուծել իրավիճակը՝ առանց էմոցիոնալ արձագանքների և հստակ հասկանալ, թե ինչպես կարելի է օգուտ քաղել այդ հարաբերություններից»։

Ծաղկերի արտահանման արգելքի կապակցությամբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանում տարածված են երկու հիմնական մոտեցումներ. «Առաջինը՝ իշխանությունները պաթետիկորեն պնդում են, որ պաշտպանում են երկրի ինքնիշխանությունը։ Երկրորդը՝ ընդդիմադիր որոշ խմբեր տարածում են այն կարծիքը, թե Հայաստանը «բավարար չափով» չի համագործակցում Ռուսաստանի հետ, ինչի համար էլ պատժվում է»։

Նա նշել է, որ ոչ ոք չի խոսում իրական պատճառների մասին. «Մեր հարևանները՝ Թուրքիան, Իրանը և Վրաստանը, հստակ գիտեն, թե ինչպես շահել իրենց համար նպաստավոր պայմաններ։ Օրինակ, Վրաստանը, չնայած հարաբերությունների լարվածությանը, տարեկան ավելի քան 30 միլիոն լիտր ալկոհոլային խմիչք է վաճառում և առանց խոչընդոտների արտահանում է ցիտրուսային մրգեր։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է բախվել տնտեսական խոչընդոտների»։

Մնացականյանը կարծում է, որ խնդիրը գտնվում է Հայաստանի քաղաքական մտածողության մեջ. «Քանի դեռ երկրում քաղաքական մտքի կառուցվածքը չի փոխվում, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինքնիշխանության պաշտպանության կամ հարևանի հետ «անբավարար համագործակցության» մեջ, իսկ հասարակ գյուղացին ու ֆերմերը դրա հետևանքները կկրեն»։

Եզրափակելով՝ նա ավելացրել է. «Մեկ նորմալ մարդ, որ լիներ իշխանության ղեկին, կարող էր մի քանի օրում լուծել այս հարցերը»։