Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Պայթյուն Սիսիանում․ Սյունիքի մարզում հայտնաբերվել է 22-ամյա տղայի մահացած մարմինը

11 Հուլիսի, 2025

77fb6e63165c74bc0740a9c0717c972e_1752255570.webp

Այսօր՝ հուլիսի 11-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա երիտասարդ։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:40-ի սահմաններում՝ Սարյան 1/1 հասցեի բնակելի տան բակում։

Ոստիկանության Սիսիանի բաժինը ստացել է ահազանգ և դեպքի վայր է ուղարկել օպերատիվ խումբ՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի ղեկավարությամբ։ Տարածք են ժամանել նաև Պարեկային ծառայության մասնագետներ՝ Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղանքը սահմանազատվել է պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Ինչպես հայտնում են ՆԳՆ աղբյուրները, զոհը Սյունիքի մարզի բնակիչ Օնիկ Մ.-ն է։

Պայթյունի վայր է ժամանել նաև Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետներ։

Քննչական գործողություններն իրականացնում է ՀՀ Քննչական կոմիտեի Սիսիանի քննչական բաժինը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի ղեկավարությամբ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ ՀՀ օրենսդրության, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը համարվում է անմեղ, մինչև դատարանի վճռով նրա մեղավորությունը վերջնականապես հաստատվելը։