Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չինաստանի արտգործնախարարն ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը կոչ արեց հարգել Չինաստանը

11 Հուլիսի, 2025

default.jpg

Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է միասին գործեն՝ նոր դարաշրջանում համատեղ ապրելու ճիշտ ուղին գտնելու համար։ Այդ մասին «Սինհուա» գործակալությանը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ։

Վան Ին ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը չին-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ երկու երկրներն էլ պետք է երկրների ղեկավարների կոնսենսուսը վերածեն կոնկրետ քայլերի։

Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ ԱՄՆ քաղաքականությունը իրենց նկատմամբ պետք է հիմնված լինի խաղաղ համագործակցության վրա տալով հավասարության ու հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարևորությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը համաձայնել են ուժեղացնել հաղորդակցությունն ու երկխոսությունը դիվանագիտական ​​բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունն ու կարգավորել տարաձայնությունները։