Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ՔՊ վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հավաք է կազմակերպել Գորիսի «Լաստիկալ» ռեստորանում. ովքեր են ներկա

11 Հուլիսի, 2025

“`

default.jpg

Քաղաքացիական պայմանագրի (ՔՊ) ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամանել են Գորիս։ Նրանք ներկայումս հանդիպում են անցկացնում «Լաստիկալ» ռեստորանային համալիրում։

Վարչապետ Փաշինյանի հետ միասին Գորիս են ժամանել մի շարք նախարարներ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ներկա են նաև Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՊՊԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Չնայած հիմնական հանդիպումը նախատեսված է վաղը, ՔՊ ներկայացուցիչները ժամանել են արդեն այսօր։ Ռեստորանի տարածքում ոստիկանությունը ուժեղացրել է պահակազորը, ներկա են նաև ՊՊԾ աշխատակիցներ։

Հյուրերին դիմավորել են ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և Սյունիքի մարզպետը։ Չնայած հանդիպումը տեղի է ունենում Գորիսում, քաղաքապետ Առուշ Առուշանյանն անհայտ պատճառներով բացակայում է։

“`