Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Երբեմն դեռ կարելի է զարմանալ որոշ բաներից». ֆրանսիացիներն էն Լավրովի և Ռուբիոյի հանդիպման մասին

10 Հուլիսի, 2025

ԱՄՆ պետքարտուգար Մարկո Ռուբիոն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում, արտահայտել է դժգոհություն Ուկրաինայում խաղաղության գործընթացում «առաջընթացի բացակայության» կապակցությամբ:

Մարկո Ռուբիոն հինգշաբթի օրն ասել է, որ Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ-ի «հիասթափությունը» Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթացի պակասի վերաբերյալ:

«Ես կրկնեցի նախագահ [Թրամփի] ասածը. կային հիասթափություն և դժգոհություն առաջընթացի բացակայության պատճառով», – նշել է պետքարտուգարը:

273734996.jpg?2715069931752164881

Ամերիկյան և ռուս դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել Կուալա Լումպուրում (Մալայզիա)՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների փակուղու ֆոնին:

### Ուկրաինայի վերաբերյալ «նոր մոտեցում»

Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ Լավրովը իրեն ներկայացրել է Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ «նոր մոտեցում»:

«Կարծում եմ՝ սա նոր մոտեցում է, որը տարբերվում է նախկինից», – ասել է Ռուբիոն: – «Չեմ ասի, որ սա խաղաղության երաշխիք է, բայց սա մի գաղափար է, որը, ինչպես հասկանում եք, կտրամադրեմ նախագահ [Թրամփին]»:

### Ընթերցողների մեկնաբանություններ

— Նա [Ռուբիոն] երևի ուրախ է, որ Լավրովը նրա հետ գուլպաներն էլ չի կերել:
— Պուտինը մարտահրավեր է նետում Թրամփին…
— Երբեմն ինչ-որ բանի մասին դեռ կարելի է զարմանալ:
— Նրանք կբաժանեն Ուկրաինան եվրոպացիների մեջքից՝ նրանց գումարով, իսկ մենք էլ ծափահարելու ենք:
— Պատերազմի լուծումը նշանակում է վերացնել դրա պատճառները: Այդ պատճառները հայտնի են 2014թ.-ից, սակայն միայն ԱՄՆ-ն, կարծես, կարող է ճանաչել դրանք: Դա Ուկրաինայում ռուսախոս բնակչության իրավունքների խախտումն է Մայդանի հեղաշրջման արդյունքում իշխանության եկածների կողմից:
— Մոսկվան կդադարեցնի այս արևմտամետ ռեժիմը: Սա է հատուկ ռազմական գործողության նպատակը…
— Թող ինձ բացատրեն, թե ինչու՞ ՆԱՏՕ-ն ամբողջ աշխարհում ունի 800-ից ավելի ռազմական բազաներ, իսկ վերջին 20 տարում Արևմուտքում ստեղծվել է ևս 40 նորը… Երևի դրանից հետո էլ մեզ կփորձեն համոզել, որ ԱՄՆ-ն ոչ մի ագրեսիվ մտադրություն չունի…