Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում մոտոցիկլի և «ԶԻԼ» բեռնատարի բախում․ մոտոցիկլավարը հոսպիտալացվել է

10 Հուլիսի, 2025

02aff8c2c2a55e3d2d056479bfe96d1e_1752155681.webp

**Մոտոցիկլի և բեռնատարի բախում Երևանում. մոտոցիկլավարն ուղարկվել է հիվանդանոց**

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանում՝ Տիգրան Մեծ պողոտայի 24-րդ հասցեի մոտ, տեղի է ունեցել մոտոցիկլի և բեռնատարի բախում։ Ժամը 15:25-ի սահմաններում Երևանի 41-ամյա բնակիչ Արմեն Ս.-ի վարած մոտոցիկլը բախվել է 28-ամյա Արսեն Դ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է բեռնատարի տակ։

Մոտոցիկլավարին առաջին օգնությունը ցուցաբերել են անցորդները, այնուհետև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները։ Նրան տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, ապա տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նրա տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկ Ծովինար Մկրտչյանը և կրտսեր պարեկ Շալիկո Եգորյանը։

ՊԾ Երևան քաղաքի գնդի տվյալները փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ։ Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել։

**Ծանուցում**
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։