Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Չինացիներն ուրախանում են. «Սիբիրի ուժ» ծրագիրը գրեթե պատրաստ է՝ Արևմուտքը լուրջ խնդիրներ ունի

9 Հուլիսի, 2025

273710994.jpg?2478349511752060062

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանը Ռուսաստանում Չժան Հանհուեյը երեքշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, Եկատերինբուրգում կայացած ռուս-չինական 9-րդ ցուցահանդեսի շրջանակներում հարցազրույց է տվել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի գազային ոլորտում համագործակցությունը հաջողությամբ զարգանում է։ Հունվարից մայիս ամիսներին Ռուսաստանից Չինաստան խողովակաշարով մատակարարված գազի ծավալը կազմել է 16,14 միլիարդ խորանարդ մետր, որը 29,4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ «Սիբիրի ուժը» գազատարը կայուն աշխատում է և կհասնի նախագծային հզորությանը մինչև տարեվերջ»,— ասել է նա։

Հարցազրույցում Չժան Հանհուեյը նշել է նաև, որ Չինաստանն ու Ռուսաստանը սերտ համագործակցում են առևտրի, էներգետիկայի, օգտակար հանածոների արդյունահանման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Իր խոսքերով՝ վերջին տարիներին ավտոմոբիլաշինությունը, թվային տնտեսությունը և արհեստական բանականությունը դարձել են ռուս-չինական առևտրա-տնտեսական համագործակցության նոր աճի կետեր։

Դեսպանը ընդգծել է, որ չինական ընկերությունները լավատեսորեն են նայում Ռուսաստանի շուկայի զարգացման հեռանկարներին և շարունակում են օգտվել հնարավորություններից՝ բավարարելով Ռուսաստանում ներքին պահանջարկի աճը, ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր և նպաստելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ «Բիզնես միջավայրի անընդհատ բարելավումը կգրավի ավելի շատ չինացի ձեռներեցների Ռուսաստան»։

Չժան Հանհուեյը նշել է նաև, որ Արկտիկայի ջրային ուղիների զարգացումը մեծ ռազմավարական նշանակություն ունի։ Իր խոսքերով՝ վերջին տարիներին Չինաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում են այս ոլորտում և կշարունակեն ամրապնդել փոխգործակցությունը ջրային ուղիների զարգացման գործում։