Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը. քաղաքապետարան

12 Հունիսի, 2025

Երևանում շարունակվում է համայնքային հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Իրականացվել են ապամոնտաժման հետևյալ աշխատանքները՝

Նուբարաշեն վարչական շրջանում՝ Գ-3 թաղամասի հ.7 հասցեին կից համայնքային հողում ինքնակամ կառուցված փայտե շինություն,

Աջափնյակ վարչական շրջանում՝ Տիչինայի փ. 150/4 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն,

Դավթաշեն վարչական շրջանում՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.29/23 հասցեին կից՝ ինքնակամ քարե շինություն։

Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։