Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վթար Երևանում. ՊՆ ռազմական ոստիկանության «UAZ»-ն բախվել է «Ջերմուկ գրուպ»-ի «Mitsubishi»-ին Երևանի լճի մոտ»

9 Հուլիսի, 2025

Ավտովթար Երևանում. տուժածներ չկան

69370d315d148c4c7b54fccea5c0f87d_1752046621.webp

Այսօր՝ հուլիսի 9-ին, Երևանում տեղի է ունեցել ավտովթար։ Ժամը 09:10-ի դրությամբ Բագրատունյաց պողոտա-Շենգավիթ փողոցի խաչմերուկում բախվել են երկու ավտոմեքենա։

Վթարի մեջ են ընկել Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Ներսես Մ.-ի վարած «UAZ» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Արման Ա.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինս պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը։

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վթարի վայրում աշխատում են ոստիկանության ուժերը։ Այնտեղ ժամանակին են հասել Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, նրա տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Խաչիկ Հաննեյանն ու պարեկ Վահրամ Գրիգորյանը։

Վթարի փաստով Երևանի ոստիկանության 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վթարի վայր են ժամանել նաև ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում։ Հանցագործության մեջ կասկածվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի վճռով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն։