Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Mercedes»-ն ու «Nissan»-ը բախվել են Երևանում. «Nissan»-ը կողաշրջվել է (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

8 Հուլիսի, 2025

Ավտովթար Երևանում. տուժածներ չկան

Ավտովթար Երևանում

Հուլիսի 8-ին, Երևանում Ռուբինյանց և Դրո փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16:40-ի սահմաններում բախվել են երկու ավտոմեքենա՝ Երևանի բնակիչ 29-ամյա Արա Մ.-ի վարած «Mercedes»-ը և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Մ.-ի վարած «Nissan»-ը։

Բախման հետևանքով «Nissan»-ը կողքի է շրջվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր է ժամանել Երևան քաղաքի ոստիկանության 2-րդ գումարտակի պարեկային ծառայությունը՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները սթափության փորձաքննություն են անցել, երկուսն էլ սթափ են եղել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Հիշեցում. ՀՀ օրենսդրության համաձայն՝ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև դատարանի վերջնական դատավճիռը։