Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թուրքիան Spotify-ի դեմ հետաքննություն է սկսել՝ Էրդողանի կնոջ և «սադրիչ» երգացանկերի կապակցությամբ

7 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը հետաքննություն է սկսել Spotify-ի գործունեության վերաբերյալ՝ կասկածելով, որ ծառայությունը խախտում է մրցակցային օրենքները երկրի երաժշտական շուկայում։

Հետաքննության շրջանակներում կստուգվի, թե արդյոք Spotify-ն անհավասար պայմաններ է ստեղծել որոշ կատարողների համար՝ խախտելով օրենքները, և արդյոք երաժիշտների հասույթի բաշխումը կատարվել է արդար կերպով։

Սույն գործընթացին զուգահեռ՝ Թուրքիայի մշակույթի փոխնախարար Բաթուհան Մումջուն հարց է բարձրացրել Spotify-ի կողմից «կրոնական զգացմունքները վիրավորող» բովանդակության տարածման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ ծառայությունը շարունակում է արհեստականորեն ներառել «սադրիչ ու բարոյապես անընդունելի» երգացանկեր, որոնք վիրավորում են իսլամադավան բնակչությանը և նախագահի կնոջը՝ Էմինե Էրդողանին։

Spotify-ն իր պատասխանում նշել է, որ համապատասխանում է Թուրքիայի օրենսդրությանը 2013 թվականից ի վեր և պատրաստակամություն է հայտնել համագործակցելու իշխանությունների հետ։

Ընկերությունը նաև հայտնել է, որ 2024 թվականին Թուրքիայի երաժշտական արդյունաբերությանը փոխանցել է ավելի քան 2 միլիարդ լիրա (մոտ 25 միլիոն դոլար) և նպաստում է թուրք կատարողների ճանաչմանը աշխարհում։