Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Bentley» և «Mercedes» մեքենաների բախում Երևանում՝ Թամանցիների փողոցում․ գրանցվել է վիրավոր (ՖՈՏՈ)

6 Հուլիսի, 2025

7814f7b7a5b73839ebe33a7235fd43f4_1751786062.webp

Ավտովթար Երևանում. վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց

Հուլիսի 6-ին, առավոտյան ժամը 02:25-ին, Երևանում՝ Թամանցիների փողոցում, բախում է տեղի ունեցել երկու ավտոմեքենաների միջև։

Միջադեպի մասնակիցներն են եղել Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր «Bentley» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անահիտ Ս․-ն իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներով։

Վթարի հետևանքով Անահիտ Ս․-ն մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատվել է։

Քննչական գործողությունները սկսել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունը։ Նախաձեռնվել է քրեական գործ։

Հիշեցնենք՝ օրենքի տեսանկյունից մեղադրյալն անմեղ է մինչև դատարանի վճռով մեղավոր ճանաչվելը՝ ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի