Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արաբկիրի թաղապետարանում արտակարգ դեպք․ թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել հայհոյանքների պատճառով

5 Հուլիսի, 2025

7fff15785f88e113c4d5e50b63594a59_1751654045.webp

**Հուլիսի 2-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում**։

ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժանմունքին հաղորդվել է, որ շենքի երրորդ հարկում մի քաղաքացի երկար ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է բարձրաձայնել՝ խանգարելով վարչակազմի աշխատանքին։

Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկան Հայրապետյանի ղեկավարությամբ, կատարել է արձագանքում։ Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 16:15-ի սահմաններում՝ երբ 44-ամյա մի քաղաքացի մտել է շենք, բարձրացել 3-րդ հարկ և ուղղված հայհոյանքներով խոչընդոտել աշխատակիցներին։ Նա մոտ 10-15 րոպե բարձրաձայնել է վիրավորական արտահայտություններ, ապա հեռացել։

Ոստիկանությունը պարզել է, որ միջադեպի հեղինակը Կոտայքի մարզի բնակիչ Գնել Հ.-ն է, ում ձերբակալել են խուլիգանության կասկածանքով։

Քրեական գործը ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Արաբկիրի քննչական բաժնին։