Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Mercedes»-ը Երևանի Կոմիտասի պողոտայում կոտրել է գովազդային ցուցանակը, մայթ բարձրացել ու ծառին բախվել՝ խոշոր ավտովթարի պատճառ դառնալով

4 Հուլիսի, 2025

649578b0da77ba14c5e859f03734b5b1_1751626128.webp

Երեկ՝ հուլիսի 3-ին, Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Իրադարձությունը տեղի է ունեցել Կոմիտասի պողոտայում, մոտավորապես ժամը 23:50-ին: 20-ամյա Նարեկ Ա.-ն, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա վարելիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով, կոտրել գովազդային վահանակ և բախվել մի քանի ինքնագլորների: Հետագայում մեքենան հայտնվել է մայթին՝ բախվելով ծառին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրած տվյալներով, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատվել է, իսկ վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, որը ցույց է տվել, որ վերջինս սթափ է եղել: Պարեկների նախնական տեղեկություններով, վթարի պատճառ կարող է հանդիսանալ մեկ այլ մեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: Ոստիկանությունը շարունակում է իրականացնել պարզումներ՝ սույն հանգամանքները հաստատելու համար:

Նշենք, որ կասկածյալը կամ մեղադրյալը անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել դատարանի վճռով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: