Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Բոլիվիայի խորհրդարանում լիթիումի շուրջ բանավեճն անկարգությունների վերաճեց

4 Հուլիսի, 2025

2027084725.jpg?1717265781751597009

ՄՈՍԿՎԱ, 4 հուլիս – Բոլիվիայի խորհրդարանում լիթիումի պայմանագրերի շուրջ բանավեճերը վերածվել են անկարգությունների. էներգետիկայի նախարարին ջուր են լցրել և աղբ նետել։ Ըստ Ռոյթերս գործակալության՝ խորհրդարանի ստորին պալատի նիստը խափանել են ընդդիմադիր պատգամավորներն ու նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցները։ Նրանք հարձակվել են էներգետիկայի նախարար Ալեխանդրո Գալյարդոյի վրա, որը փորձում էր պաշտպանել պատրաստվող համաձայնագրերը։ «Մեզ խաբում են»,– ասել է ընդդիմադիր պատգամավոր Դանիել Ռոխասը, որն այդ պայմանագրերը անշահավետ է անվանել Բոլիվիայի համար և պահանջել երկրի համար շահույթի երաշխիքներ՝ մինչև լիթիումի վաճառքի սկսելը։ Խորհրդարանի տեսանյութերով երևում է, թե ինչպես են նախագահության ներկայացուցիչները սև հովանոցներով պաշտպանվում ջրից ու իրերից, որ նրանց վրա նետում են անկարգություններին մասնակցողները։ Ավելի վաղ Ռուսաստանի դեսպանը Բոլիվիայում Դմիտրի Վերչենկոն RIA Novosti-ին հայտնել էր, որ հույս ունի Բոլիվիայի խորհրդարանը հաստատելու լիթիումի արդյունահանման պայմանագիրը։ Նրա խոսքով՝ այդ նախագիծը կարևոր է երկրի ապագայի համար՝ անկախ նրանից, թե որ կառավարությունն է իշխանության գլուխ։