Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Կինը 50 հազար դոլար է շահել՝ թխվածքաբլիթի բախտագուշակության թվերն օգտագործելով»

3 Հուլիսի, 2025

default.jpg

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի բնակիչ Քեյթի Բեյլը վիճակախաղում խոշոր գումար է շահել` օգտագործելով թխվածքաբլիթի մեջ տպված (Fortune Cookie) բախտագուշակության թվերը։

Քեյթին բացատրել է, որ այս գաղափարը պատահականորեն է առաջացել. նա որոշել է խաղալ իր դստեր տված բախտագուշակ թղթի վրա նշված թվերով։ Այս որոշումը նրան բերել է 50 հազար դոլար մրցանակ։ Նա նշում է, որ շահելու մասին ծանուցումը, որը հայտնվել է նրա նոութբուքի էկրանին, իրեն լիովին անսպասելի է եղել։

«Սկզբում հավատալ չէի, որ դա իրական է։ Մի քանի անգամ ստուգեցի` համոզվելու, որ սխալմունք կամ երազ չեմ տեսնում»,- ասել է Քեյթի Բեյլը։

Նա ընդգծել է, որ շահումը ճիշտ պահին է եղել, քանի որ նրա ամուսինը դեկտեմբերին պատրաստվում էր թոշակի անցնել, և այս գումարը կօգնի ամրապնդել ընտանիքի ֆինանսական վիճակը։

«Մենք արդեն տունն ու մեքենաները մարել ենք, ուստի այս մրցանակը մեր խնայողություններին հաճելի հավելում կլինի»,- ավելացրել է Քեյթի Բեյլը։