Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հազարավոր դոլարներ ուղղաթիռից նետելով` ընտանիքը կատարել է տղամարդու վերջին կամքը»

3 Հուլիսի, 2025

**Հազարավոր դոլարներ ուղղաթիռից ցած նետվեցին Դետրոյթում՝ ի հիշատակ գործարար Դարել Թոմասի**

default.jpg

ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում ուղղաթիռից հազարավոր դոլարներ են ցած նետվել՝ ի հիշատակ տեղացի գործարար և հասարակական գործիչ Դարել Թոմասի։

Այս անսովոր միջոցառումը կազմակերպվել էր ի կատարումն Թոմասի վերջին ցանկության։ Նա ցանկանում էր այս կերպ արտահայտել իր երախտագիտությունը քաղաքի բնակիչներին և իր համայնքին։ Ինչպես նրա զարմուհի Քրիստալ Փերին պատմել է լրատվամիջոցին, դա եղել է «երախտագիտություն հայտնելու եղանակ բոլոր նրանց, ովքեր կարևոր էին նրա կյանքում»։

Միջոցառմանը մասնակցել է նաև Թոմասի որդին, որը հայտնի է Սմոուք մականունով։ Նա նշել է, որ իր հայրը խորը հարգված էր շրջանում և միշտ առաջին տեղում էր դնում ընտանիքն ու համայնքը։

«Դետրոյթ, դուք գուցե չգիտեք, թե ով էր հայրս, բայց նա մեծագույն մարդ էր։ Նա իր շրջապատում իսկական լեգենդ էր», – ասել է որդին։

Ականատեսների վկայությամբ միջոցառման ընթացքում տիրում էր հանգիստ, նույնիսկ հանդիսավոր մթնոլորտ։

«Փողը պարզապես երկնքից ընկավ։ Ծեծկռտուք կամ իրարանցում չեղավ։ Դա իսկապես սքանչելի տեսարան էր», – պատմել է տեղի ավտովերանորոգման արհեստանոցում աշխատող Լիզա Նայֆը։