Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

ԱԺ-ի արտահերթ նստաշրջանը կայանում է այսօր. «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտում են

3 Հուլիսի, 2025

default.jpg

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ ահաբեկչությունը Հայաստանի դեմ դատապարող հայտարարություն ընդունելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Արդեն մուտք են արվել ստորագրությունները Ազգային ժողովի աշխատակազմ: Մի քանի ժամ հետո կանցկացվի ԱԺ խորհրդի նիստ, իսկ դրա ավարտից հետո՝ ժամը 17:00-ին, կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը»,– նշել է Կոնջորյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ իր խմբակցությունը չի մասնակցելու քննարկումներին, քանի որ դրանք «ուղղորդում են և միջամտում են իրավական մարմինների աշխատանքին»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ չի մասնակցելու արտահերթ նիստին: Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դա բացատրել է «իշխանության կողմից կազմակերպված քարոզչական շոուներին» չմասնակցելու որոշմամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր կարծիքն է հայտնել՝ նշելով, որ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել, քանի որ ներգրավված է եղել իրադարձությունների կազմակերպման մեջ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ նվիրված բռնության միջոցով պետական իշխանությունը յուրացնելու անթույլատրելիությանը և ժողովրդավարության պաշտպանությանը: