Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հայրենականի զոհերի հուշարձանի ապամոնտաժման ծրագիրը քաղաքական ռիսկ է. ԱԺ պատգամավոր»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Արթիկի հրապարակում տեղադրված Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի նախապատրաստումը հարված է մեր պատմական հիշողությանը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և զոհաբերության խորհրդանիշն է։

«Ոչ մի տեղական ՔՊ-ական պաշտոնյա իրավունք չունի որոշելու մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական գնահատականի, հանրային քննարկման և օրենքով սահմանված կարգի։

Հուշարձանի վերաբերյալ ցանկացած միակողմանի գործողություն, նույնիսկ «վերանորոգման» պատրվակով, անընդունելի է, վտանգավոր նախադեպ և քաղաքական սադրանք։»

Պատգամավորը պահանջում է.

  • կառավարությունից և ԿԳՄՆ նախարարությունից՝ պաշտոնական հերքում հուշարձանի ապամոնտաժման կամ տեղափոխման վերաբերյալ որևէ գործողության.
  • Արթիկի ղեկավարությունից՝ մեկ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հերքել հուշարձանը ապամոնտաժելու ծրագրերը.
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պարզաբանել, թե արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է.
  • մասնագիտական գնահատական՝ հուշարձանի տեխնիկական վիճակի վերաբերյալ։

«Այս հուշարձանը պարզապես քարե կոնստրուկցիա չէ։ Այն խորհրդանիշ է հերոսության, կորստի և հաղթանակի։ Այն մեր քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մասն է», — ընդգծել է Մելքոնյանը։

Նա նաև նշել է, որ ՔՊ-ի յուրաքանչյուր պատասխանատու պաշտոնյան, ով ներգրավված լինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրելու քաղաքական և իրավական պատասխանատվություն։