Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«40 հազար դրամի աջակցությունը դադարեց Հունիսից. տարեվերջին կենթարկվի 30 հազարի, սակայն ոչ բոլորի համար»

3 Հուլիսի, 2025

default.jpg

Հուլիսի 3-ին Հայաստանի կառավարությունը քննարկեց Արցախից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության հարցը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա ապրիլից պետք է գործարկվեր վերանայված՝ թիրախային աջակցության նոր մեխանիզմ, սակայն որոշում կայացվեց այն հետաձգել երկու ամսով։

Խաչատրյանը նշեց, որ ամսական 40 հազար դրամի վարձակալական աջակցության ծրագիրը շարունակվել է ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ հունիսից ուժի մեջ է մտել նոր կարգավորումը։

Ներկայումս աջակցություն են ստանում անչափահասները, կենսաթոշակային տարիքի անձինք և հաշմանդամները։ Հունիսին նրանք կստանան 40 հազար դրամ, իսկ հուլիսից մինչև տարեվերջ՝ ամսական 30 հազար դրամ։ Այսպիսով, մինչև դեկտեմբեր վարձակալության աջակցությունը կշարունակվի նշված խմբերի համար՝ ամսական 30 հազար դրամի չափով։