Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Nissan Murano»-ն «Արծվի թևեր»-ի մոտ բախվել է արգելապատնեշներին՝ կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին. Կոտայքի ավտովթարի մանրամասներ

2 Հուլիսի, 2025

4bb06f4a62aa64356b380e7b854bd69f_1751465124.webp

Այսօր՝ հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 16:55-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» հուշահամալիրի մոտ, «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան, Երևան ուղղությամբ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կանգնել խորը ձորի եզրին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությամբ, վթարի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։

Վթարի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի և օրվա պատասխանատու Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռոբերտ Մարտիրոսյանը և Վարշամ Հովհաննիսյանը։

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում վթարի փաստով նախնական փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը սթափության փորձաքննություն է անցել և արդյունքը բացասական է եղել։

«Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը նույնպես ժամանել է, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից՝ նշելով, որ վնասվածքներ չի ստացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռով։