Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թուրքական դատարանը Մուհամմադ մարգարեի ծաղրանկարն անվանել է նախագահին վիրավորելու փորձ

2 Հուլիսի, 2025

default.jpg

Թուրքիայի դատարանը չորեքշաբթի նախնական կալանքի է ենթարկել ծաղրանկարիչ Դողան Փահլևանին և ևս երեք մարդու՝ ի պատասխան «Leman» երգիծական ամսագրում տպագրված մի ծաղրանկարի, որը դժգոհություն է առաջացրել կրոնական պահպանողականների շրջանում և դատապարտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Դատարանի փաստաթղթում նշված է, որ Փահլևանին մեղադրում են ատելություն հրահրելու և նախագահին վիրավորելու մեջ, ինչը նա հերքում է։ Դա հաղորդում է Reuters-ը։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ չորսն էլ կալանավորվել են։ Հրապարակված ծաղրանկարը, որը լույս է տեսել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց, պատկերում է երկնքում ձեռքսեղմող երկու տարեց տղամարդկանց՝ Մոհամմադ և Մովսես անուններով, մինչդեռ ներքևում հրթիռներ են թռչում։ Քննադատները նշում են, որ այս տեսարանը պարունակում է հայհոյական հղումներ մուսուլմանական և հրեական մարգարեների նկատմամբ։

Երեքշաբթի Էրդողանը «Leman» ամսագրի ծաղրանկարը բնութագրել է որպես «նողկալի սադրանք» և հավելել. «Նրանք, ովքեր անպատկառ վերաբերմունք են ցուցաբերում մեր մարգարեի և այլ մարգարեների հանդեպ, պատասխանատվություն կկրեն օրենքի առջև»։

Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ծաղրանկարն անվանել է «իսլամատյաց հանցագործություն` ատելության հիմքով»։

Reuters-ին տրամադրված դատական փաստաթղթում Փահլևանը հերքել է կրոնական գործիչներին թիրախավորելու մեղադրանքը՝ նշելով, որ օգտագործված անունները լայնորեն տարածված են և նախատեսված են եղել պատերազմի սովորական զոհերին ներկայացնելու համար։ «Եթե ես նկատի ունենայի մարգարեներին, կօգտագործեի «մարգարե» բառը,— ասել է նա։ —Այս ծաղրանկարը խաղաղության կոչ է»։

Դատական փաստաթուղթը հաստատում է, որ Փահլևանին մեղադրում են «ատելություն և թշնամանք հրահրելու» և «նախագահի անձը վիրավորելու» մեջ։

Նույն մեղադրանքներով դատի են ներկայացվել «Leman»-ի երեք այլ աշխատակիցներ՝ գլխավոր խմբագիրը, գրաֆիկական դիզայներն ու վարչական տնօրենը։ Ամսագիրը ներողություն է խնդրել վիրավորված ընթերցողներից՝ նշելով, որ ծաղրանկարի նպատակը սխալ է մեկնաբանվել։ Դրա մեջ պնդվում է, որ Փահլևանը փորձել է պատկերել պատերազմական գործողություններում խաղաղ բնակչության կրած տառապանքները և որ իսլամը վիրավորելու մտադրություն չի ունեցել։