Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ադրբեջանում ռուսաստանցիները ֆիզիկական բռնության դեպքեր են հայտնել»

2 Հուլիսի, 2025

default.jpg

Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիները, այդ թվում՝ զբոսաշրջիկները, բողոքել են քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը։

«Վերջին 24 ժամում դեսպանատունը բազմաթիվ բողոքներ է ստացել Ադրբեջանում գտնվող ռուսաստանցիներից՝ այդ թվում զբոսաշրջիկներից։ Նրանք հայտնել են, որ քաղաքացիական հագուստով մարդիկ՝ որոշերը իրենց ներկայացնելով որպես ոստիկաններ, այցելել են նրանց բնակության վայրեր, հետաքրքրվել նրանց գտնվելու նպատակով և ստուգել փաստաթղթերը։ Որոշ դեպքերում նրանք և նրանց ընտանիքի անդամները ենթարկվել են ֆիզիկական բռնության»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշատակենք, որ հունիսի 30-ին ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են «Sputnik Азербайджан» լրատվական գործակալության յոթ աշխատակիցների, որը մտնում է «Россия сегодня» մեդիախմբի կազմի մեջ։ Գործակալության խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանավորվել են չորս ամսով։

Լրատվամիջոցի գործունեությունը դադարեցվել է, իսկ ձերբակալվածների հետ շփումն արգելված է՝ ո՛չ հյուպատոսական աշխատակիցներին, ո՛չ էլ հարազատներին թույլ չեն տալիս հանդիպել նրանց։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլն ուշադիր վերահսկում է «Sputnik Ադրբեջան»-ի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը։ Նա ավելացրել է, որ Մոսկվան հույս ունի, որ Բաքվի հետ անմիջական բանակցությունների շնորհիվ հնարավոր կլինի ապահովել լրագրողների ազատ արձակումը։