Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Վեոլիա ջուր»-ը Նոր Խարբերդում մատակարարում է աղտոտված ջուր՝ հազարավոր ընտանիքների առողջությանը սպառնալով

2 Հուլիսի, 2025

Հարևանները դժգոհ են «Վեոլիա Ջուր»-ի սպասարկումից՝ Նոր Խարբերդի բնակիչները բողոքում են անորակ ջրի համար

5073b1bb926cdbf3eb1b84c7ab16aabd_1751457328.webp

Վերջին օրերին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի բնակիչները բազմաթիվ բողոքներ են ներկայացնում՝ կապված «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատակարարվող ջրի որակի հետ։

**Խնդրի էությունը**
Բնակիչներն ասում են, որ վերջին ամիսներին ջրի համն ու հստակությունը զգալիորեն վատացել է։ Տաք և երբեմս գարշահոտ ջրի հետ մեկտեղ՝ նրանք նշում են, որ ծորակներից երբեմն դուրս են գալիս տարօրինակ միջատներ։

Մի բնակիչի խոսքով.
«Սովետական տարիներին մենք օգտվում էինք մաքուր ու հանքային ջրից։ Վերջերս «Վեոլիա Ջուրը» խողովակաշարեր է փոխարինել՝ խոստանալով բարելավում, սակայն միայն առաջին ամիսն էր ամեն ինչ նորմալ։ Այժմ ջուրը անընդունելի է. երեխաներն ու մեծահասակները հաճախ են բժշկի դիմում ստամոքս-աղիքային խնդիրների հետ կապված»։

**Կառավարման անտարբերություն**
Քաղաքապետարանի և Շենգավիթի վարչակազմի «տաք գծերին» դիմելիս բնակիչներին տեղեկացնում են, որ խնդիրը «Վեոլիա Ջուրի» պատասխանատվությունն է։ Սակայն ընկերությունն իր հերթին հերքում է խնդրի առկայությունը։

Մի խումբ բնակիչներ կոչ են անում Երևանի քաղաքապետին և Շենգավիթի վարչությանը միջամտել.
«Մենք ձեզ հույս ունեինք, սակայն դուք չեք արձագանքում։ Ընտրություններին միշտ ձայն ենք տալիս, բայց այսպիսի իրավիճակում չենք պատրաստվում լռել»։

**Իրավական նախազգուշացում**
Հիշեցնում ենք, որ օրենքով ցանկացած մեղադրյալ կամ կասկածյալ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել դատարանի վճռով։