Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Լրատվամիջոցներ. Լեհաստանում վնասազերծվել է միգրանտներ առևանգող ուկրաինացիների հանցախումբը»

2 Հուլիսի, 2025

2026668055.jpg?19001770151751440290

ՎԱՐՇԱՎԱ, 2 հուլիսի – Ոստիկանությունը Լեհաստանում վնասազերծել է ուկրաինացիների հանցախումբ, որը զբաղվում էր անօրինական միգրանտների առևանգումներով` փրկագին պահանջելու նպատակով: Ըստ լեհական RMF FM ռադիոկայանի՝ քննվում է չորս մարդու ներգրավվածությունը քրեական պատասխանատվության տակ՝ առևանգումների և սահմանն անօրինակապես հատելու մեղադրանքներով: Բոլորն օրինական կարգավիճակով էին Լեհաստանում:

Ձերբակալվածների թվում են 40 և 20 տարեկան երկու կանայք: Ըստ հաղորդման՝ հանցախումբը զբաղվել է միգրանտների անօրինակաան փոխադրմամբ, որոնք Բելառուսիայի միջոցով մտնում էին Եվրամիություն:

Հունիսի կեսերին ոստիկանությունն ստացել է տեղեկություն Եթովպիայի երկու քաղաքացիների առևանգման մասին:

«Անգլերեն հաղորդագրության մեջ նշվում էր, որ Լեհաստանում գործող հանցախումբը նրանցից փրկագին է պահանջել կրիպտոարժույթով: Հանցագործները սպառնացել են, որ զոհերին կսպանեն ու նրանց օրգանները կվաճառեն: Հաղորդագրությանը կցված էին կապկպված և մերկ տղամարդկանց լուսանկարներ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Որոշ ժամանակ անց առևանգվածներին հաջողվել է փախչել, իսկ հանցագործները տեղափոխվել են Լատվիա, որտեղ շարունակել են իրենց գործունեությունը:

«Անզգեստ տղամարդկանց նկատել են անցորդները և տեղեկացրել սահմանապահներին: Հանցախմբի անդամները փախել են Լատվիա, որտեղ առևանգել են երեք մալիացիների: Տղամարդկանց կապկպել և պահել են բեռնախցիկում: Նրանցից մեկին կապել են ծառին և փայտե գավազանով դաժան ծեծի ենթարկել: Փրկագին պահանջելու համար ծեծի տեսանյութը ուղարկել են նրա ընտանիքին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Արդյունքում բոլոր չորս կասկածյալները ձերբակալվել են Լեհաստանի տարածքում: Դատարանն արդեն նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոց է կիրառել՝ կալանքի տակ պահելով: