Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Lada Priora»-ն ու «ՎԱԶ 2114»-ը բախվել են Երևան-Արմավիր ճանապարհին․ 5 վիրավոր, այդ թվում՝ 2 անչափահաս

1 Հուլիսի, 2025

1abcb4116462c3e05bfd0c0f871ef0e3_1751383345.webp

**Արմավիրի մարզում խոշոր ավտովթար. վիրավորվել են 5 անձ**

Այսօր՝ հուլիսի 1-ին, Արմավիրի մարզում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են երկու մեքենա։ Ժամը 12:05-ի դրությամբ «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը Արմավիրի մարզի 23-ամյա բնակիչ Դավիթ Հ․-ն էր, բախվել է «ՎԱԶ 2114» մակնիշի մեքենային։ Վերջինս վարել է Գեղարքունիքի մարզի 32-ամյա բնակիչ Կարեն Գ․-ն։

Վթարի հետևանքով վիրավորվել են երկու վարորդները, ինչպես նաև «ՎԱԶ 2114»-ի ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի 28-ամյա բնակիչ Աննա Ղ․-ն, 7-ամյա Ր․ Գ․-ն և 6-ամսական Ա․ Գ․-ն։ Վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ. մեծահասակներին՝ «Վաղարշապատ», իսկ երեխաներին՝ «Սուրբ Աստվածամայր»։

Առաջին օգնություն են ցուցաբերել Արմավիրի մարզի Պարեկային ծառայության աշխատակիցներ Նաիրա Վարդանյանն ու Սեդրակ Մելիքյանը։ Նրանք վիրավորներին հասցրել են հիվանդանոց, ապա սահմանազատել վթարի տարածքը։

Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Տեղում աշխատել է քննչական խումբ՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Արտակ Ղազարյանի և քննիչ Դիանա Առաքելյանի գլխավորությամբ։

Վաղարշապատի քննչական բաժնում վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։