Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ռուսաստանցի ՏՏ մասնագետներին ձերբակալել ու ծեծի ենթարկել են Բաքվի անվտանգության ուժերը. «Осторожно, новости»»

1 Հուլիսի, 2025

default.jpg

«Осторожно, новости» թելեգրամյան ալիքը հրապարակել է ծեծի ենթարկված մարդկանց լուսանկարներ, որտեղ երևում են Ռուսաստանից ձերբակալված մի քանի անձինք։ Նրանց թվում են ռուս ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Տեսանյութից երևում է, որ նրանց ենթարկել են դաժան ծեծի։ Ըստ հաղորդման, որոշ ձերբակալվածներն այնքան ծանր վնասվածքներ են ստացել, որ դեմքերը գրեթե անճանաչելի են։

«Ձերբակալվածներից առաջինը 40-ամյա գործարար Անտոն Դրաչևն է։ Ռուսաստանում նա հայտնի է որպես Airo առցանց քիմմաքրման ծառայության համահիմնադիր։ Բիզնես սկսելուց առաջ նա ղեկավարել է Red Star Asset Management-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը, սակայն հետո թողել է այն և դարձել սեփական ընկերության տնօրեն։ Նրա ստարտափում ներդրումներ են կատարել МТС և «Т-Инвестиции» վենչուրային ֆոնդերը։ Նրա կողքին կանգնած է 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլին, ով սովորել է Սանկտ Պետերբուրգի ՏՏ ինստիտուտում և աշխատել VK-ում ու Яндекс-ում։ Սակայն այն, թե ինչ գործով են նրանք գտնվել Ադրբեջանում, մնում է անհայտ»,- նշվում է թելեգրամյան ալիքում։