Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ավելի քան 56 500 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր»

1 Հուլիսի, 2025

default.jpg

2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում զինված բախումների սրումից սկսած զոհված պաղեստինցիների թիվը հասել է 56 հազար 647-ի։ Այս տեղեկությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը իր թելեգրամյան էջում։

«2023 թվականի հոկտեմբերի կեսերից մինչ օրս Գազայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 56 հազար 647 մարդ, իսկ 134 հազար 105 մարդ վիրավորվել է»,— նշված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Նույն հաղորդագրության համաձայն՝ վերջին 48 ժամվա ընթացքում բժշկական կենտրոններ է հասցվել 116 մահացած, ինչպես նաև գրանցվել է 463 վիրավոր։

Գազայում ինտենսիվ ռազմական գործողությունները վերսկսվել են մարտի 18-ին, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել անկլավին՝ դադարեցնելով հունվարից գործող խաղաղարար ջանքերը։

Ճիշտ երկու ամիս անց՝ մայիսի 18-ին, Իսրայելի ղեկավարությունը հայտարարել է «Գիդեոնի կառքերը» ռազմական գործողության վճռորոշ փուլի սկզբի մասին, որի հիմնական նպատակն է ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ենթակառուցվածքների վնասազերծումը։