Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Ուժեղ անձրևներ Չինաստանի կենտրոնական հատվածում. 2 զոհ, 6 անհետ կորած

1 Հուլիսի, 2025

default.jpg

Չինաստանի Հենան նահանգի Նանյան քաղաքի Սիսյա շրջանում ուժեղ անձրևների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս վեցը անհետ կորել են։ Դրա մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական արտակարգ իրավիճակների կառավարման շտաբի հայտարարությանը։

Երկուշաբթի օրը շրջանի երկու համայնքներում 225.3 մմ տեղումներ են գրանցվել, ինչը հանգեցրել է տեղական գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման։ Ստորին հոսանքներում ջրհեղեղը վնասել է ենթակառուցվածքները, ինչպես նաև թույլ չի տվել մի խումբ բնակիչների ժամանակին տարհանվել։

Արդյունքում առողջապահական վարչության տվյալներով, երկու մարդ զոհվել է, վեցը անհետ կորել են։ Ջրհեղեղից անմիջապես հետո սկսված փրկարարական աշխատանքների շնորհիվ հաջողվել է փրկել երկու անձի կյանք։

Ներկայումս շարունակվում են որոնողա-փրկարարական գործողությունները անհետ կորածներին գտնելու նպատակով։ Տեղական իշխանությունները հսկում են իրավիճակը և տրամադրել են բնակչությանը անհրաժեշտ օգնություն։