Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սևան-Մարտունի ճանապարհին «Mercedes»-ով 18-ամյա վարորդը բախվել է քարերին․ օպերատիվ պարեկություն և մանրամասներ

1 Հուլիսի, 2025

**Վթար Գեղարքունիքում. «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց**

48a03bd81abd48316bf741b8b4e473cf_1751354030.webp

Հունիսի 30-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի հատվածում ավտովթար է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի 18-ամյա բնակիչ Նարեկ Խալաթյանը, որը վարում էր «Mercedes» մակնիշի մեքենա, կորցրել է վերահսկողությունը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին։

Փորձագետ Գագիկ Շամշյանի տվյալներով՝ նախնական տեղեկություններով տուժածներ չկան։

Վթարի վայր են ժամանել ՊՄԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի ղեկավարությամբ։ Վարորդի և ճանապարհի անվտանգությունը ապահովելու համար տարածքը սահմանազատել են պարեկներ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Ներսիսյանը։

Դեպքի շրջանակներում ՊՄԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի։