Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք. չեք կարող», — Դավիթ Գալստյանը՝ ՔԿՀ-ից

1 Հուլիսի, 2025

default.jpg

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով երկու ամսով կալանավորվել է, իրավապաշտպանների միջոցով հայտարարություն է հրապարակել։

Գալստյանը նշել է. «Իմ նկատմամբ կիրառված կալանավորումը իրավական չէ, այլ քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված իմ ձայնը լռեցնելուն: Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, սակայն գործում է որպես բռնապետ: Երբ ձերբակալվում են ոչ միայն պաշտոնյաներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ, պարզ է դառնում, որ սա հարված է մեր ինքնությանն ու ազգային արժեքներին»:

Նա ավելացրել է. «Բանտում կարող են սահմանափակել մարմինս, բայց ոչ մտածողությունս: Ես ապրել եմ պատերազմ, շրջափակում և բռնի տեղահանում: Չեն կարող ինձ լռեցնել: Մեր պայքարը չի ավարտվում բանտի պատերով: Այստեղ, ավելի պարզ երևում են մեր իրականության խնդիրները: Կոչ եմ անում բոլորին, ովքեր հիշում են արժանապատվության իմաստը, չլռել: Այսօր լռությունը հանցագործություն է: Մենք պարտվելու իրավունք չունենք»: