Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

“Թուրքիան՝ Իսրայել-Իրան հակամարտությունից հետո նոր էջի բանալին. ԱՄՆ դեսպանը Անկարայում”

30 Հունիսի, 2025

default.jpg

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մասին:

Բարաքը նշել է. «Իսրայելը վերագնահատման կարիք ունի և կարևոր փոփոխությունների է ենթարկվում։ Իրանի և Իսրայելի մեջ առկա լարվածությունը բոլորիս համար հնարավորություն է նոր սկիզբ դնելու։ Այս գործընթացում Թուրքիան կարող է դրսևորել կենտրոնական դեր»։

Խոսելով ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին՝ Բարաքը ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն միմյանց հետ լավ փոխհարաբերություններ ունեն։

«Այս կարևոր պատմական պահին բոլոր քայլերը հիմնված են երկու նախագահների ու արտգործնախարարների միջև առկա վստահության, մտերմության և փոխըմբռնման վրա»,- ավելացրել է նա։