Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Փաշինյան. «Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ կարձագանքեմ նույն ձևով»

30 Հունիսի, 2025

default.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իր սոցիալական մեդիայի գրառումների վերաբերյալ օգտատերերի կարծիքներին։

«Մի շարք օգտատերերի մեկնաբանություններից եզրակացնում եմ հետևյալը․ երբ իմ ու իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին օգտագործվում են ծայրահեղ արտահայտություններ, ես կարծես «երկրի ղեկավար չեմ»։ Բայց երբ պատասխանում եմ, հանկարծ ինձ հիշեցնում են, որ ես երկրի ղեկավար եմ, ում չի կարելի նման բան թույլ տալ։ Մինչդեռ իմ և իմ շրջապատի հասցեին ամեն ինչ կարելի է անել։

Գիտակցում եմ, որ երկրի ղեկավարն ավելի շատ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Սակայն ընդդիմադիրներն էլ պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե նրանք լիակատար ազատություն ունենան, ինչպե՞ս պետք է երկրի ղեկավարը պաշտպանի իրեն, իր ընտանիքն ու համախոհներին, որոնք նույնպես թիրախավորվում են։

Ապօրինի մեթոդներ գործադրե՞լ։ Դա անընդունելի է։ Ծանր պատիժներ սահմանի՞նք վիրավորանքների համար։ Փորձեցինք, բայց բողոքներ եղան, որ Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակվում է։ Դատարան դիմե՞լ։ Նույն արձագանքը կլինի՝ կասեն «ճնշում են». անկախ նրանից, որ այդ գործընթացները ծախսատար են։ Ո՞վ է դա կրելու։ Անձնական միջոցներով դժվար է, պետական բյուջեով էլ նույն քննադատություններ կհնչեն։ Հանդո՞ւրժել հայհոյանքները։ Իմ հասցեին դեռ կարելի է, բայց ընտանիքիս ու համախոհներիս հասցեին՝ ոչ։

Ուստի իմ դիրքորոշումը պարզ է. եթե քննադատությունը սուր, բայց կանոնավոր լեզվով է, ես կպատասխանեմ նույն կերպ։ Եթե հայհոյանք լինի, կարձագանքեմ համապատասխան։ Հարգանքի դեպքում նույնպես փոխադարձ կհարգեմ։ Այլ բան մի սպասեք։

Կոչ եմ անում բոլոր համախոհներիս նույն քաղաքականություն վարել։ Քաղաքական երկխոսությունը կարող է լինել կամ քաղաքակիրթ բանավեճ կամ սուր պատասխան գործողություն՝ անհամաչափ, բայց հստակ։ Կամ մենք կհասնենք հանրային համաձայնության այս հարցում, կամ պատասխաններն ավելի կկտրուկ լինեն։

Ընտրությունը կատարում են ոչ թե ես, այլ քաղաքական հակառակորդները։

Նշեմ նաև, որ լուծում կարող է լինել քաղաքացիական հասարակության անդամների պահանջը՝ ծանր վիրավորանքները քրեականացնելու վերաբերյալ։ Սրա հիման վրա կարելի է կոնսենսուս ձևավորել։ Որոշումը ձերն է»։