Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Սամվել Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես տեղեկացրել է ներդրումային վեճ սկսելու մասին

30 Հունիսի, 2025

default.jpg

Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճի վերաբերյալ պաշտոնական ծանուցում է ուղարկել Հայաստանի պետական մարմիններին։ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ծանուցումը կապված է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995 թվականին ստորագրված ներդրումների պաշտպանության համաձայնագրի հետ։

Համաձայն այդ փաստաթղթի, ներդրողները իրավունք ունեն դիմել միջազգային արբիտրաժ, եթե պետությունը խախտի իրենց իրավունքները։ Ընտանիքը պնդում է, որ Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ վարչապետի արշավը հանգեցնում է խտրականության ու քաղաքական դրդապատճառներով գործողությունների։

Ծանուցումը նախազգուշական բնույթ կրող փաստաթուղթ է, որում Հայաստանի իշխանությունների քայլերը բնութագրվում են որպես անհիմն և նպատակաուղղված ընտանիքին սեփականությունից զրկելուն։