Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հայաստանի և Մալթայի գլխավոր դատախազները քննարկեցին փոխշահավետ հարցեր

30 Հունիսի, 2025

default.jpg

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանում՝ ՀՀ Դատախազության նստավայրում։

Մալթայի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Հուլիսի 1-ին Դիլիջանում կսկսվի «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» խորագրով միջազգային համաժողովը։

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ ողջունում է մալթացի գործընկերոջը և հիշատակել նախորդ տարի Մալթա կատարած այցի դրական տպավորությունները։ Նա հատուկ նշել է Վիկտորիա Բութիջեյջի ուշադիր վերաբերմունքը։

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ մասնակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ համաժողովին, ինչպես նաև այնտեղ կայացած հանդիպումները նպաստել են Հայաստանի դատախազության աշխատանքի բարելավմանը։

Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ քննարկել են փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրները։