Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Խուդաթյանը և Հունաստանի դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտն ու ավտոմոբիլային բեռնափոխադրումները

30 Հունիսի, 2025

**ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումը Հունաստանի դեսպանի հետ**

default.jpg

Տրանսպորտի, կապի և էներգետիկայի նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։

Հանդիպման ընթացքում նախարարը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել Հայաստանի ու Հունաստանի միջև բարեկամական հարաբերությունները։

Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են ավիացիոն ոլորտում և ավտոմոբիլային բեռնափոխադրումներում համագործակցության հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին՝ անցյալ տարի մայիսյան ջրհեղեղից հետո Լոռու մարզի Հոբարձի, Այրում և Քարկոփ բնակավայրերում տեղադրված մետաղական կամուրջների համար, որոնք փոխարինել են փլված հին կառույցներին։

Նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը։