Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Ֆրանսիայում արգելվեց ծխել լողափերում, ավտոբուսի կանգառներում, դպրոցների ու գրադարանների մոտ»

30 Հունիսի, 2025

default.jpg

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող նոր օրենք։ Սկզբնապես այն պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ին, սակայն քանի որ որոշումը հրապարակվել էր մի քանի օր առաջ, կիրառումը հետաձգվել է։ Ֆրանսիայի իշխանությունները նշում են, որ այս քայլը նպատակ ունի պաշտպանել երեխաներին և դեռահասներին։

Օրենքի խախտման դեպքում կարող են նշանակվել մինչև 135 եվրոյի տուգանքներ։ Առայժմ, սակայն, կգործի «նախազգուշացման շրջան», որի ընթացքում ծխողներին կտրվի նախազգուշացում՝ առանց տույժի։ Պետք է նշել, որ նոր կանոնները չեն տարածվում էլեկտրոնային սիգարետների վրա, իսկ սովորական ծխախոտի օգտագործումը թույլատրվում է ռեստորանների և բարերի բաց տարածքներում։

Մինչև օրենքի ընդունումը, Ֆրանսիայի ավելի քան 1600 համայնքներ արդեն կամավոր սահմանափակումներ էին մտցրել հասարակական վայրերում ծխելու դեմ։ Դրանք հատկապես տարածված էին հանգստավայրերում, այդ թվում՝ Նիցցայում, Սեն Մալոյում և Բիարիցում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում։ Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ամեն տարի ծխախոտի հետ կապված հիվանդություններից մահանում է մոտ 7000 մարդ։