Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Իրանում հայտարարել են, որ իսրայելական հարձակումների հետևանքով 935 մարդ է զոհվել

30 Հունիսի, 2025

2026297311.jpg?20247975861751281849

Տեհրան, հունիսի 30։ Իրանյան դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրն այսօր հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում զոհվածների թիվը հասել է 935-ի։

«Իսրայելը ԱՄՆ-ի հետ միասին Իրանում սպանել է գրեթե հազար մարդ։ Դատաբժշկական վերջին տվյալներով՝ արձանագրվել է 935 զոհ», – ասել է Ջահանգիրը Իրանի Tasnim լրատվական գործակալության հղումով։

Նա նշել է, որ զոհվածներից 38-ը երեխաներ են, 102-ը՝ կանայք։

Իսրայելը հունիսի 13-ի գիշերը սկսեց ռազմական գործողություն Իրանի դեմ՝ մեղադրելով վերջինիս գաղտնի միջուկային ծրագրի մեջ։ Օդային հարվածներն ու դիվերսիոն խմբերի գործողությունները թիրախավորել են միջուկային կառույցները, ռազմական ղեկավարությանը, ականավոր միջուկային ֆիզիկոսներին և օդային բազաները։

Իրանը մերժել է մեղադրանքները և պատասխանել է իր հարվածներով։ Կողմերը 12 օր շարունակ փոխհրաձգություններ են ունեցել, որին միացել են նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը Իրանի միջուկային օբյեկտների վրա կատարելով մեկ հարված։

Որպես պատասխան՝ հունիսի 23-ի երեկոյան Իրանը հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ-ի Քաթարում գտնվող Ալ-Ուդեյդ բազային՝ հայտարարելով, որ չի պատրաստվում հետագա էսկալացիայի դիմել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնուհետև արտահայտել է հույս, որ ԱՄՆ-ի ռազմական բազայի վրա հարվածով Իրանը «ազատվել է լարվածությունից» և այդուհանդերձ հնարավոր է խաղաղության ու համաձայնության ճանապարհը Մերձավոր Արևելքում։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել զինադադարի մասին, որը 24 ժամ հետո պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։