Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Հունաստանը կատարել է մեր հարցումների 90%-ը. Վարդապետյանի խոսքեր՝ դատախազության պատվիրակությանը

30 Հունիսի, 2025

default.jpg

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Դիլիջանում ընդունել է Հունաստանի դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։

Հունաստանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ։ Պատվիրակությունը կմասնակցի Դիլիջանում հուլիսի 1-ին սկսվող երկօրյա միջազգային համաժողովին՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով։

Աննա Վարդապետյանը նշել է, որ Հայաստանն ու Հունաստանը համագործակցում են 2000 թվականին ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագրի շրջանակներում։ 2018 թվականին երկու երկրների դատախազությունների միջև ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր։ Երկու կողմերը արդյունավետ աշխատում են նաև Եվրոպական դատախազության (Եվրաջասթի) շրջանակներում։

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հունաստանի իրավապահ մարմիններին՝ Հայաստանից ուղարկված իրավական օգնությամբ կապված հարցումների 90%-ը կատարելու համար։ Նա առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանից ապօրինի դուրս բերված միջոցներով Հունաստանում ձեռք բերված գույքի արգելափակման և հետագա տնօրինման ուղղությամբ։

Հունաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը։

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի համաֆինանսավորմամբ։