Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Դավիթ Համբարձումյանը՝ վարչապետի թեկնածու. կոչ ընդդիմադիրներին համախմբման

7 Հունիսի, 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով իր պատրաստակամությունը պայքարելու «հայրենիքի ազատագրման համար»։

Համբարձումյանը հայտնել է, որ ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի առաջարկը՝ դառնալ վարչապետի թեկնածու։ Նա գրել է.

«Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ՝ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը»:

Նա իր խոսքում նաև անդրադարձել է անցած տարիների քաղաքական ճնշումներին՝ նշելով, որ ինքը և իր հարազատները հետապնդվել են շինծու գործերով, սակայն դա չի ազդել իր կամքի վրա։

«Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ… Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից»,- գրել է Համբարձումյանը՝ կոչ անելով ընդդիմադիր ուժերին համախմբման։

Հայտարարությունն ավարտվում է աղոթքով՝

«Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»: