Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Նորվեգիան F-35 կործանիչներ կուղարկի Լեհաստան

30 Հունիսի, 2025

2026261136.jpg?20221964091751275053

Օսլո, 30 հունիս – Նորվեգիան F-35 կործանիչներ կուղարկի Լեհաստան՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին տեղեկացնում է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը:

«Նորվեգիան կուղարկի F-35 կործանիչներ՝ նպաստելու Ժեշուվ օդանավակայանի և Լեհաստանի օդային տարածքի անվտանգությանն ուղղված ջանքերին: Դա իրականացվում է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում», — նշվում է Նորվեգիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ կործանիչները նշանակման վայր կհասնեն աշնանը:

Նորվեգիայի պաշտպանության նախարար Թուրե Օ. Սանդվիկի խոսքերով, երկրի օգնությունն ուղղված է Լեհաստանում Ուկրաինային աջակցող կարևոր հանգույցի պաշտպանությանը:

«Այսպիսով, Նորվեգիան նպաստում է Ուկրաինա հասնող օգնության անխափան մատակարարմանը: Մենք դա անում ենք առաջին հերթին Ուկրաինայի և Լեհաստանի համար, բայց միևնույն ժամանակ ցույց տալով, որ մենք կատարում ենք ՆԱՏՕ-ում մեր պարտավորությունները», — մեջբերվում է Սանդվիկի խոսքերը նախարարության հաղորդագրության մեջ: