Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Լոռու մարզում ավտովթար՝ Ֆիոլետովոյում 54-ամյա վարորդի բեռնատարը դուրս է եկել երթուղուց ու բախվել երկաթե արգելապատնեշին

30 Հունիսի, 2025

**Ավտովթար Լոռու մարզում. վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին**

8fc5ee6a6d65932189b4c986590bbb4b_1751267420.webp

Հունիսի 29-ին ժամը 17:30-ի սահմաններում Լոռու մարզում ավտովթար է տեղի ունեցել։ Վթարի դեպքը գրանցվել է Վանաձոր-Դիլիջան ճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի մոտ։

Ըստ նախնական տեղեկությունների, Երևանի 54-ամյա բնակիչ Անդրանիկ Դ․-ն իր «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բետոնե արգելապատնեշին։

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը վարորդին տեղում ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հոսպիտալացմանց։

Վթարի վայր ժամանել է Լոռու մարզի ոստիկանության պարեկային ծառայության հատուկ խումբը՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի ղեկավարությամբ։ Տարածքը սահմանազատել են ոստիկան Թորգոմ Դունամալյանը և կրտսեր պարեկ Էդվարդ Պապիկյանը։

Ներկայումս ՊՈՂ-ի Լոռու մարզի գումարտակում վթարի փաստով քննություն է տարվում:

*Լուսանկարը՝ Արմինե Դանիելյանի*

**Ծանուցում.** Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով**: