Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Այդահոյում երկու հրշեջ զոհվել է հանցագործի հարձակման հետևանքով, հաղորդում են լրատվամիջոցները։

30 Հունիսի, 2025

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 հունիս – Երկու հրշեջներ են զոհվել ԱՄՆ-ի Այդահո նահանգում` անտառային հրդեհը մարզելիս հանցագործի հարձակման հետևանքով: Դա հայտնում է ABC News հեռուստաալիքը` հղում կատարելով պաշտոնյաներին:

«Երկու մարդ է զոհվել, երբ հրշեջները հայտնվել են զինված տղամարդու դարանում` Այդահոյի Կոեր դ’Ալեն քաղաքի մոտ անտառային հրդեհը հանգցնելիս», – նշված է հեռուստաալիքի հաղորդման մեջ:

Պարզվել է, որ հրշեջները ժամանել էին հրդեհի օջախը մարզելու` հրդեհի մասին ահազանգ ստանալուց կես ժամ անց: Նրանց ժամանելուց անմիջապես հետո նրանց վրա կրակ է բացել անտառում թաքնված հանցագորը:

Տեղական շերիֆ Ջեֆ Հովարդը հեռուստաալիքին ասել է, որ միջադեպը հետաքննվում է, իսկ իշխանությունները ոստիկանական ուղղաթիռի օգնությամբ փնտրում են հրաձիգին: