Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Արցախի թեմի առաջնորդը Մայր Աթոռ է հրավիրում պատարագի մասնակցելու

29 Հունիսի, 2025

default.jpg

Հունիսի 30-ին՝ ժամը 18:30-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Սուրբ Պատարագ՝ նվիրված գերիների ազատության, տառապյալների մխիթարության և Հայաստանի խաղաղությանը։

Թեմի հայտարարության համաձայն՝ բոլորին հրավիրում են մասնակցելու պատարագին և միասին աղոթելու ժողովրդի ու հայրենիքի բարօրության համար։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշմամբ՝ հունիսի 30-ից հուլիսի 4-ը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախօրեին, Սուրբ Պատարագներ կմատուցվեն նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում և թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում՝ ժամը 18:30-ին։