Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Մեկ օրում Երևանում երրորդ խոշոր ավտովթար. «Nissan»-ը բախվել է քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի երթևեկության փոփոխություններից հետո»

29 Հունիսի, 2025

a7a19f056fe70c71d24ca737dce46f99_1751215187.webp

Երրորդ խոշոր ավտովթար Երևանում. 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 29-ին, Երևանում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում քաղաքապետարանի մոտ երրորդ խոշոր ավտովթարն է տեղի ունեցել։ Ժամը 19:40-ին «Nissan Sentra» և «Toyota» մակնիշի մեքենաները բախվել են։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Օգնության են հասել շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Տեղում ներկա են եղել ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի ղեկավարությամբ։ Նրանք սահմանազատել են տարածքը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Այս պահին պարզվում են վարորդների և տուժածների մանրամասները։ Վթարի վայրից մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։

Վթարի հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի մասից, կոտրել ծառ և հայտնվել հետիոտնի անցումում։

Սա այսօրվա երրորդ ճանապարհատրանսպորտային պատահարն է Երևանում։ Վարորդները տարածքում առկա անհասկանալի գծանշումներն են մեղադրում այս պատահարների համար։

Լուսանկարներ՝ Գագիկ Շամշյանի