Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Գերմանիան մտադիր է գերմանա-իսրայելական կիբերհետազոտությունների կենտրոն ստեղծել՝ «Կիբերգմբեթ» ծրագրի շրջանակներում

29 Հունիսի, 2025

default.jpg

Գերմանիան նախատեսում է ստեղծել գերմանա-իսրայելական համատեղ կիբերհետազոտական կենտրոն և ընդլայնել երկու երկրների անվտանգության ծառայությունների համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։

Գերմանիան Եվրոպայում Իսրայելի հիմնական դաշնակիցներից է։ Բեռլինը ձգտում է օգտագործել Իսրայելի ռազմական փորձը՝ ամրապնդելով իր պաշտպանական ներուժը և ՆԱՏՕ-ում դերը։

«Ռազմական պաշտպանությունը միայնակ բավարար չէ անվտանգության ապահովման համար։ Քաղաքացիական պաշտպանության ժամանակակականացումը նույնպես կարևոր է մեր պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար»,– նշել է Դոբրինդտը Իսրայել կատարած այցի ժամանակ։

Դոբրինդտը, որին վերջերես նշանակել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իսրայել է ժամանել շաբաթ օրը։

Ըստ տեղեկությունների, նախարարն առաջարկել է հնգամաս ծրագիր, որն ուղղված է Գերմանիայի կիբերպաշտպանության ռազմավարության մշակմանը՝ այն անվանելով «Կիբերգմբեթ»։

Ավելի վաղ Բավարիայի ղեկավար Մարկուս Սյոդերը առաջարկել էր ձեռք բերել 2000 հրթիռ-կալանիչ՝ Գերմանիան «Երկաթե գմբեթ» համակարգով զինելու համար, որը նման է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության տեխնոլոգիային։