Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

Թուրքիան հայտարարել է Իրան ուղղությամբ թռիչքների վերսկսման մասին

29 Հունիսի, 2025

**Turkish Airlines-ը վերսկսում է թռիչքները Իրան**

default.jpg

Թուրքիայի ավիափոխադրող Turkish Airlines-ը հունիսի 30-ից վերսկսում է չվերթները դեպի Իրան։ Այն դադարեցվել էր անվտանգության նկատառումներով՝ հունիսի 13-ին Իրան ուղղված իսրայելական հարվածներից հետո։

Ընկերության գլխավոր տնօրեն Բիլալ Էքշին սոցիալական ցանցում հաստատել է, որ առաջին թռիչքը կկատարվի դեպի Մաշհադ։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրան-Իսրայել հրադադարից հետո, ինչը նվազեցրել է անվտանգության ռիսկերը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տվյալներով՝ երկրի օդային տարածքի արևելյան, կենտրոնական և արևմտյան հատվածներն այժմ բաց են միջազգային թռիչքների համար։ Չնայած դրան, ներքին և միջազգային մի շարք չվերթներ դեռևս դադարեցված են։