Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

«Հրապարակ». Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել

7 Հունիսի, 2025

գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման  մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը:

2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում: Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը` պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության եւ օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաեւ իր կնոջը՝  Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է: Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սեւակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է: 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում