Պատասխանված: 0/125
Ճիշտ: 0
Իրավունք: 0%
Վերականգնելու համար սեղմեք Ctrl+R

ՀՀ Սահմանադրական Թեստ - Անմիջական Ստուգում

Յուրաքանչյուր պատասխան անմիջապես ստուգվում է

Ընդհանուր 125 հարց

**Գրոսսի հայտարարությունը. Իրանը միջուկային զենք չի ունեցել**

29 Հունիսի, 2025

default.jpg

Իրանը չի ունեցել միջուկային զենք, սակայն ունի բոլոր հնարավորությունները դրա արտադրության համար։ Այդ մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային Ատոմային Էներգիայի Գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«ՄԱԳԱՏԷ-ն չի դատում երկրների մտադրությունները. մեր դերը հետևելն ու հաղորդելն է։ Ազգային մակարդակով ակնհայտ է, որ Իրանը մոտ է եղել որոշակի հնարավորությունների։ Սակայն ես չեմ խորանա մանրամասների մեջ», ասել է նա։

Գրոսին նշել է, որ գործակալությունը անհանգստացած է Իրանի հետ կապված մի շարք անհասկանալի հանգամանքներով։

«Օրինակ՝ Իրանի որոշ չհայտարարագրված օբյեկտներում հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր։ Տարիներ շարունակ ՄԱԳԱՏԷ-ն հարցրել է` ինչու են այդ նյութերը հայտնաբերվել տվյալ վայրերում, սակայն հստակ պատասխաններ չեն ստացվել։ Եթե այնտեղ եղել է նյութ, ո՞ւր է այն։ Դա կարող է նշանակել, որ նմանատիպ նյութ գոյություն ունի նաև այլուր։ Մենք պարզապես չգիտենք», նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը։